Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հաշվի առնելով Վահան Սուրենի Խաչատրյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման և անշարժ գույքի վերահասցեավորման մասին» թիվ 1313-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում «արտաքին մակերեսներով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև առկա է ինքնակամ բացված թվով հինգ պատուհան» բառերով:
2)որոշման նախաբանի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13 և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Վահան Սուրենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ 5-րդ թաղամասի թիվ 1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված թվով հինգ դռների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
3)որոշման երկրորդ կետում «արտաքին մակերեսներով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ինքնակամ բացված թվով հինգ պատուհանները» բառերով:
4)որոշման երրորդ կետի առաջին ենթակետում «157 996 (մեկ հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր իննսունվեց)» բառերը փոխարինել «171 621 (մեկ հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր քսանմեկ)» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: