Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հուլիսի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ+++

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արմեն Արամի Մարտիրոսյանի (ծնված՝ 1955 թվականի հունիսի 14-ին) լիազոր ներկայացուցիչ Արամ Արմենի Մարտիրոսյանի (ծնված՝ 1981 թվականի օգոստոսի 7-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Արմեն Արամի Մարտիրոսյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի այգետարածքի 21-րդ թաղամասի թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված այգետնակը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03122012-07-0500 վկայական, տրված 2012 թվականի դեկտեմբերի 3-ին, անհատ ձեռնարկատեր Դավիթ Մովսեսյանի կողմից 2025 թվականի մայիսի 13-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Դավիթ Մովսեսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արմեն Արամի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի այգետարածքի 21-րդ թաղամասի թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1990 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը՝ ընդհանուր 121,0 քառ.մետր արտաքին մակերեսով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ, 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արմեն Արամի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի այգետարածքի 21-րդ թաղամասի թիվ 6 հասցեի հողակտորում ինքնակամ կառուցված այգետնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, այգետնակը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Արմեն Արամի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի այգետարածքի 21-րդ թաղամասի թիվ 6 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 1-ին այգեգործական զանգված, 21-րդ թաղամաս, թիվ 6:

2.Արմեն Արամի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 21-րդ թաղամասի թիվ 6 հասցեի հողամասում 1990 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը՝ ընդհանուր 121,0 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Արամի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Տաթևիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner