Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 54-րդ և 2191-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Գայանե Դերենիկի Ջրբաշյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0338-0142 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, որոշում եմ.
1.Գայանե Դերենիկի Ջրբաշյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Գայանե Դերենիկի Ջրբաշյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228101 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Գայանե Դերենիկի Ջրբաշյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Գայանե Դերենիկի Ջրբաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: