Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ռուզաննա Սերոբի Կարախանյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 110 հասցեի 07-057-0012-0013 կադաստրային համարի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա թիվ 3՝ 10,4 քառ.մետր մակերեսով մառանի նշանակությունը հասարակական նշանակության շինության՝ խանութի փոխադրելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18052017-07-0045 վկայական, տրված 2017 թվականի մայիսի 18-ին):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Ռուզաննա Սերոբի Կարախանյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 110 հասցեի՝ 07-057-0012-0013 կադաստրային համարի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա թիվ թիվ 3՝ 10,4 քառ.մետր մակերեսով մառանի գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական նպատակային նշանակության շինության՝ խանութի:
2.Պարտավորեցնել Ռուզաննա Սերոբի Կարախանյանին` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Հուսիկ Գրիգորյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռուզաննա Սերոբի Կարախանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: