Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ, 115-րդ և 124-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 22102024-07-0222 վկայականը, տրված 2024 թվականի հոկտեմբերի 10-ին և հաշվի առնելով Նարեկ Մաճկալյանի և Կարինե Զաքարյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 23-ի «Շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 693-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1)որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1. Կարինե Վարազդատի Զաքարյանին և Նարեկ Սուրենի Մաճկալյանին տալ նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 78 հասցեի հողամասում»:
2.Թույլատրել Կարինե Վարազդատի Զաքարյանին և Նարեկ Սուրենի Մաճկալյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 78 հասցեի հողամասում 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 139 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները` համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի և թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հունիսի 27-ը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարինե Վարազդատի Զաքարյանին և Նարեկ Սուրենի Մաճկալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: