Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սուսաննա Սուրենի Աբովյանի (ծնված՝ 1958 թվականի ապրիլի 09-ին) և Մելիք Հմայակի Խաչատրյանի (ծնված՝ 1956 թվականի հունիսի 10-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 26 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2497164 վկայական, տրված 2008 թվականի մարտի 20-ին, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024GLJCK3, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 23-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սուսաննա Սուրենի Աբովյանին և Մելիք Հմայակի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 26 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2013-2020 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 452,2 քառ․մետր, թիվ 2 տնտեսական շինությունը՝ 7,27 քառ.մետր, թիվ 3 ծածկը՝ 53,32, թիվ 4, 5, 6, 7 աստիճանները՝ ընդհանուր 6,05 քառ.մետր, թիվ 8 հենապատը՝ 12,28 քառ.մետր և թիվ 9 պարիսպը՝ 24,11 քառ․մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ ԱՍուսաննա Սուրենի Աբովյանին և Մելիք Հմայակի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 26 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Սուսաննա Սուրենի Աբովյանին և Մելիք Հմայակի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 26 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 452,2 քառ․մետր, թիվ 2 տնտեսական շինությունը՝ 7,27 քառ.մետր, թիվ 3 ծածկը՝ 53,32 քառ.մետր, թիվ 4, 5, 6, 7 աստիճանները՝ ընդհանուր 6,05 քառ.մետր, թիվ 8 հենապատը՝ 12,28 քառ.մետր և թիվ 9 պարիսպը՝ 24,11 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 400 700 (մեկ միլիոն չորս հարյուր հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Տաթևիկ Խաչատրյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սուսաննա Սուրենի Աբովյանին և Մելիք Հմայակի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: