Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի զեկուցագիրը՝ Զարուհի Սամվելի Ամատունուն սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց, թիվ 106 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0040-0001)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված 2019-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 34 518 (երեսունչորս հազար հինգ հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 27 509 (քսանյոթ հազար հինգ հարյուր ինը) դրամ ապառք, 7 009 (յոթ հազար ինը) դրամ տույժ, որոշում եմ.
1․Զարուհի Սամվելի Ամատունու նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 16։30-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Զարուհի Սամվելի Ամատունուն։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։