Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Սուսաննա Վալոդի Գասպարյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 69/1 հասցեի հողամասում 2023 թվականի ապրիլի 26-ի թիվ 077 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 04-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Վալոդի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: