Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Գայանե Դերենիկի Ջրբաշյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 4/62 հասցեի հողամասում 2022 թվականի մարտի 23-ի թիվ 50 շինարարության թույլտվությամբ տրված մեկ հարկանի բնակելի տան, լողավազանի, սանհանգույցի կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի օգոստոսի 22-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Դերենիկի Ջրբաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: