Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վալերի Վլադիմիրի Ծատուրյանի (ծնված՝ 1946 թվականի օգոստոսի 13-ին) լիազոր ներկայացուցիչ Ռաֆայել Աշոտի Կարապետյանի (ծնված՝ 1976 թվականի ապրիլի 20-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու Վալերի Վլադիմիրի Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջրվեժ այգետարածքի 16-րդ թաղամասի թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2747144 վկայական, տրված 2010 թվականի նոյեմբերի 30-ին, անհատ ձեռնարկատեր Մարգարիտա Նիտալյանի կողմից 2024 թվականի հուլիսի 17-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20245J2XRL, մուտքագրված 2024 թվականի մարտի 7-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Մարգարիտ Նիտալյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Վալերի Վլադիմիրի Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջրվեժ այգետարածքի 16-րդ թաղամասի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 210,222 քառ․մետր և թիվ 2 օժանդակ շինությունը՝ 7,29 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա են՝ ինքնակամ բացված թվով չորս դուռ և վեց պատուհան։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13, 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Վալերի Վլադիմիրի Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջրվեժ այգետարածքի 16-րդ թաղամասի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինքնակամ բացված չորս դռների և վեց պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Վալերի Վլադիմիրի Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ջրվեժ այգետարածքի 16-րդ թաղամասի թիվ 6 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր 204-րդ թաղամաս, թիվ 44:
2.Վալերի Վլադիմիրի Ծատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի գյուղ Ձորաղբյուր 204-րդ թաղամասի թիվ 44 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 210,222 քառ․մետր և թիվ 2 օժանդակ շինությունը՝ 7,29 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված թվով չորս դռները և վեց պատուհանները, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 520 166 (հինգ հարյուր քսան հազար մեկ հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա::
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վալերի Վլադիմիրի Ծատուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: