Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի առաջին մասի պահանջով և հաշվի առնելով քաղաքացի Հովհաննես Արտաշեսի Վասիլյանի լիազոր անձ Վարդան Վարուժանի Հովսեփյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Կողմերի համաձայնությամբ լուծել համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի և քաղաքացի Հովհաննես Արտաշեսի Վասիլյանի միջև 2013 թվականի հունիսի 4-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/16 հասցեում գտնվող գույքի նկատմամբ:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/16 հասցեում գտնվող գույքի նկատմամբ վարձակալության պայմանագրի դադարեցման համար։