Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով, որոշում եմ՝
1.Թույլատրել «Ռիվերա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Արման Խաչատրյան, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 1/1 և 2/2 հասցեներում 2025 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։