Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Լաուրա Ալբերտի Ցականյանի (ծնված՝ 1964 թվականի հունիսի 16-ին) և Թեներա Վիրաբի Զաքարյանի (ծնված՝ 1986 թվականի նոյեմբերի 3-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 5 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր, վավերացված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին, «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունվարի 9-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լաուրա Ալբերտի Ցականյանին և Թեներա Վիրաբի Զաքարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 5 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2008-2014 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 2 բնակելի տունը` ընդհանուր 157,05 քառ.մետր և թիվ 5 պարիսպը՝ 0,35 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լաուրա Ալբերտի Ցականյանին և Թեներա Վիրաբի Զաքարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 5 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Լաուրա Ալբերտի Ցականյանին և Թեներա Վիրաբի Զաքարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 5 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2008-2014 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 2 բնակելի տունը` ընդհանուր 157,05 քառ.մետր և թիվ 5 պարիսպը՝ 0,35 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 364 215 (երեք հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լաուրա Ալբերտի Ցականյանին և Թեներա Վիրաբի Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: