Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Թաթուլ Աղվանի Ամրամյանի (ծնված՝ 1975 թվականի հունիսի 29-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0015-0005 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 520021 վկայական, տրված 2004 թվականի հունվարի 21-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024T6QZQE, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 15-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Թաթուլ Աղվանի Ամրամյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0015-0005 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասում 2005 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 201,6 քառ․մետր և թիվ 2 անասնաշենքը՝ 37,4 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Թաթուլ Աղվանի Ամրամյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0015-0005 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, բնակելի շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Թաթուլ Աղվանի Ամրամյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0015-0005 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 8-րդ փողոց, թիվ 11:
2.Թաթուլ Աղվանի Ամրամյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 8-րդ փողոցի թիվ 11 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 201,6 քառ․մետր և թիվ 2 անասնաշենքը՝ 37,4 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105214218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 270 865 (երկու հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թաթուլ Աղվանի Ամրամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: