Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Հրաչյա Բաբկենի Մարտիրոսյանի (ծնված՝ 1951 թվականի հուլիսի 29-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող, 07-057-0333-0069 կադաստրային ծածկագրով, 0,05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25112019–07–0060 վկայական, տրված 2019 թվականի նոյեմբերի 25-ին), որտեղ առկա է հնդավոր ծառատեսակներվ ծանրաբեռնված այգի, ավելի բարձրարժեք հողատեսքի՝ այգու փոխադրելու մասին:
Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.
1.Հրաչյա Բաբկենի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող, 07-057-0333-0069 կադաստրային ծածկագրով, 0,05 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 4-րդ կարգի հնդավոր այգու:
2.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման առաջին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը