Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1544-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2024 թվականի N 1544-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Էլիոնորա Սերգեյի Գուլունյանի (ծնված՝ 1937 թվականի ապրիլի 03-ին) և Սուրեն Էդուարդի Հուլունյանի (ծնված՝ 1965 թվականի օգոստոսի 31-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ձորաղբյուր-1 զանգվածի այգետարածքի 11 թաղամասի թիվ 4 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրեր, վավերացված 2009 թվականի ապրիլի 11-ին, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 19-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024TDSNQB, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 22-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Էլիոնորա Սերգեյի Գուլունյանին և Սուրեն Էդուարդի Հուլունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ձորաղբյուր-1 զանգվածի այգետարածքի 11 թաղամասի թիվ 4 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1988 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 212,51 քառ.մետր, թիվ 2 հենապատը՝ 1,58 քառ.մետր և թիվ 3, 4 պարիսպները՝ ընդհանուր 5,72 քառ.մետր արտաքին մակերեսներով։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Էլիոնորա Սերգեյի Գուլունյանին և Սուրեն Էդուարդի Հուլունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ձորաղբյուր-1 զանգվածի այգետարածքի 11 թաղամասի թիվ 4 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Էլիոնորա Սերգեյի Գուլունյանին և Սուրեն Էդուարդի Հուլունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ձորաղբյուր-1 զանգվածի այգետարածքի 11 թաղամասի թիվ 4 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 162-րդ թաղամաս, թիվ 4: 

2.Էլիոնորա Սերգեյի Գուլունյանին և Սուրեն Էդուարդի Հուլունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 162-րդ թաղամասի թիվ 4 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 212,51 քառ.մետր, թիվ 2 հենապատը՝ 1,58 քառ.մետր և թիվ 3, 4 պարիսպները՝ ընդհանուր 5,72 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոյսանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Էլիոնորա Սերգեյի Գուլունյանին և Սուրեն Էդուարդի Հուլունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 31

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner