Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի օգոստոսի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0122-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 176,5 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին սահմանակից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 45-րդ փողոցի թիվ 2 հասցեի 1000,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Ալմաստ Սերոբի Զաքարյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21072025-07-0198 վկայական, տրված՝ 2025 թվականի հուլիսի 21-ին) խնդրանք առ այն, որ իր հողամասին սահմանակից համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0122-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 176,5 քառ.մետր մակերեսով հողամասն օտարվի իրեն, որպես այն փաստացի տիրապետողի և օգտագործողի, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0122-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 176,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում և կադաստրային քարտեզում կատարել սեփականության սուբյեկտի սխալի ուղղում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0122-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 176,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ալմաստ Սերոբի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 45-րդ փողոցի թիվ 2 հասցեի 1000,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին սահմանակից, վերջինիս կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0122-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 176,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 1 855 686 (մեկ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Ալմաստ Սերոբի Զաքարյանին: |