|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հունիսի 2025 թվականի N 770-Ա |
«Մ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 115-րդ և 124-րդ կետերով, որոշում եմ. 1.Թույլատրել «Մ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ շարունակելու սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բեսթլենդ թաղամասի թիվ 3 հասցեի հողամասում 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 332 շինարարության թույլտվությամբ տրված թվով հինգ բլոկացված մենատների կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի և թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի մարտի 4-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|