Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 139-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2024 թվականի N 139-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԷՔՍՊԵՐՏ ԴԻԱԼՈԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 21-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0207-0087 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 168,0 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 ջրավազանի՝ 12,6 քառ.մետր, թիվ 2 ջրի բաքի՝ 4,8 քառ.մետր, թիվ 3 ծածկի՝ 12,1 քառ.մետր, թիվ 4 ծածկի՝ 8,3 քառ.մետր, թիվ 5 պարիսպի՝ 8,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցներ իրականացրած անձի՝ Ռաֆիկ Ռուբենի Այվազյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0207-0087 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 168,0 քառ.մետր մակերեսով հողամասի և վրան ինքնակամ կառուցված 46,7 քառ.մետր արտաքին մակերեսով շինությունների նկատմամբ (թիվ 1 ջրավազան՝ 12,6 քառ.մետր, թիվ 2 ջրի բաք՝ 4,8 քառ.մետր, թիվ 3 ծածկ՝ 12,1 քառ.մետր, թիվ 4 ծածկ՝ 8,3 քառ.մետր, թիվ 5 պարիսպ՝ 8,9 քառ.մետր): 

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0207-0087 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 168,0 քառ.մետր մակերեսով հողամասի և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 ջրավազանի, թիվ 2 ջրի բաքի, թիվ 3 և թիվ 4 ծածկերի, թիվ 5 պարիսպի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Ռաֆիկ Ռուբենի Այվազյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0207-0087 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 168,0 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ինքնակամ կառուցված թիվ 1 ջրավազանը՝ 12,6 քառ.մետր, թիվ 2 ջրի բաքը՝ 4,8 քառ.մետր, թիվ 3 ծածկը՝ 12,1 քառ.մետր, թիվ 4 ծածկը՝ 8,3 քառ.մետր, թիվ 5 պարիսպը՝ 8,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարելու Ռաֆիկ Ռուբենի Այվազյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1 766 319 (մեկ միլիոն յոթ հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր տասնինը), իսկ 46,7 քառ.մետր ընդհանուր մակերեսով շինությունների՝ ջրավազանի, ջրի բաքի, ծածկերի և պարիսպի վաճառքի արժեքը՝ 245 515 (երկու հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:


Կողմ -13

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner