Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Արթուր Սամվելի Մանուկյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 39-րդ փողոցի թիվ 5 հասցեի հողամասում 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 243 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան, ամառային խոհանոցի, լողավազանի, սանհանգույցի, կաթսայատան կառուցապատման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 09-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սամվելի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: