Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Թաթուլ Հմայակի Մկրտչյանի (ծնված՝ 1969 թվականի օգոստոսի 30-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոց թիվ 19 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 435584 վկայական, տրված 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024JKXRMT, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 4-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ սեփականության իրավունքով Թաթուլ Հմայակի Մկրտչյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի թիվ 19 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 77,0 քառ․մետր, թիվ 3 պարիսպը՝ 0,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան առաջին հարկում առկա են՝ ինքնակամ բացված թվով հինգ դռներ և երկու պատուհաններ, բնակելի տան 2-րդ հարկում առկա են ինքնակամ բացված թվով մեկ դուռ և յոթ ինքնակամ բացված պատուհաններ։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Թաթուլ Հմայակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի թիվ 19 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինչպես նաև բնակելի տան առաջին հարկում ինքնակամ բացված թվով հինգ դռների և երկու պատուհանների, բնակելի տան 2-րդ հարկում ինքնակամ բացված թվով մեկ դռան և յոթ ինքնակամ բացված պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինություններըը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Թաթուլ Հմայակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի թիվ 19 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Հ․ Մելքոնյան փողոց, 2-րդ փակուղի, թիվ 38:
2.Թաթուլ Հմայակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի գյուղ Ջրվեժի Հ․ Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 38 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 77,0 քառ․մետր, թիվ 3 պարիսպը՝ 0,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան առաջին հարկում ինքնակամ բացված թվով հինգ դռները և երկու պատուհանները, բնակելի տան 2-րդ հարկում ինքնակամ բացված թվով մեկ դուռը և յոթ ինքնակամ բացված պատուհանները, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 296 299 (երկու հարյուր իննսունվեց հազար երկու հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոյսանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թաթուլ Հմայակի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: