Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Լիլիթ Սուրենի Մարտիրոսյանի (ծնված՝ 1977 թվականի դեկտեմբերի 30-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 1/13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17072017-07-0003 վկայական, տրված 2017 թվականի հուլիսի 17-ին, «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 19-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024AGGV8W, մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 21-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լիլիթ Սուրենի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 1/13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 217,26 քառ.մետր արտաքին մակերեսով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լիլիթ Սուրենի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 1/13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ բնակելի տունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Լիլիթ Սուրենի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 1/13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 217,26 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 592 034 (հինգ հարյուր իննսուներկու հազար երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիլիթ Սուրենի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: