Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1445-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հաշվի առնելով քաղաքացի Աշխեն Հենրիկի Սիմոնյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 1445-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)որոշման նախաբանի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈՍՓԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Աշխեն Հենրիկի Սիմոնյանին, Արթուր և Սեդա Վարազդատի Բաբայաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 104 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1969 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 239,8 քառ.մետր արտաքին մակերեսով, 2009 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 2 կաթսայատունը՝ 4,3 քառմետր, թիվ 3 լոգարանը և աստիճանահարթակը՝ 10,3 քառ.մետր, թիվ 4, 5, 7, 9 ծածկերը՝ ընդհանուր 122,3 քառ.մետր, թիվ 6 ավտոտնակը՝ 11,7 քառ.մետր, թիվ 8 անասնաշենքը՝ 17,6 քառ.մետր, թիվ 10, 11, 12 պարիսպները՝ ընդհանուր 12,38 քառ.մետր արտաքին մակերեսներով»։

2)որոշման նախաբանի երրորդ պարբերությունում «10, 11 և 13-րդ» բառերը փոխարինել «10-րդ, 11-րդ, 13-րդ և 22.1-ին» բառերով:

3)որոշման առաջին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«1.Աշխեն Հենրիկի Սիմոնյանին, Արթուր և Սեդա Վարազդատի Բաբայաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 104 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1969 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 239,8 քառ.մետր արտաքին մակերեսով, 2009 թվականին ինքնակամ կառուցված թիվ 2 կաթսայատունը՝ 4,3 քառմետր, թիվ 3 լոգարանը և աստիճանահարթակը՝ 10,3 քառ.մետր, թիվ 4, 5, 7, 9 ծածկերը՝ ընդհանուր 122,3 քառ.մետր, թիվ 6 ավտոտնակը՝ 11,7 քառ.մետր, թիվ 8 անասնաշենքը՝ 17,6 քառ.մետր, թիվ 10, 11, 12 պարիսպները՝ ընդհանուր 12,38 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական»: 

4)որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «244 153  (երկու հարյուր քառասունչորս հազար մեկ հարյուր հիսուներեք)» բառերը փոխարինել «248 155 (երկու հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր հիսունհինգ)» բառերով:

2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Համեստ Հայկարամի Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Տաթևիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner