Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Վահագն Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 3-րդ թաղամաս, թիվ 10 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0210-000, 07-042-0210-0002) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 88 055 (ութսունութ հազար հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 65 046 (վաթսունհինգ հազար քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 23 009 (քսաներեք հազար ինը) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Վահագն Ռազմիկի Ավետիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 16։10-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Վահագն Ռազմիկի Ավետիսյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։