Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 31-Ա որոշումը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեի բնակիչ Դիանա Վաղինակի Սահակյանի խնդրանքը և Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին` Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 87,37 քառ.մետր (արտաքին մակերեսը՝ 106,48 քառ.մետր) և բնակելի տան սպասարկման 115,95 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը տրամադրել վարձակալության իրավունքով՝ նախապատվություն տալով նշված հասցեում բնակվող Դիանա Վաղինակի Սահակյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23122019-07-0092, տրված 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 106,48 քառ.մետր արտաքին մակերեսով և այդ բնակելի տան սպասարկման 115,95 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը տրամադրել վարձակալությամբ Դիանա Վաղինակի Սահակյանին՝ 10 (տասը) տարի ժամկետով:
3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1/1 հասցեում գտնվող 115,95 քառ.մետր մակերեսով հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 6 000 (վեց հազար) և 87,37 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 106,48 քառ.մետր) բնակելի տան տարեկան վարձավճարի չափ սահմանել 22 000 (քսաներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |