Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0034 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 84,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան կառուցված շինությունների՝ ավտոտնակի՝ 9,24 քառ.մետր և աստիճանի՝ 1,87 քառ.մետր, ընդհանուր՝ 11,11 քառ.մետր և պարսպի՝ 3,28 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցն իրականացրած անձի՝ Ոսկան Սուրենի Համբարձումյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0034 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 84,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված շինությունների նկատմամբ՝ ավտոտնակի՝ 9,24 քառ.մետր և աստիճանի՝ 1,87 քառ.մետր, ընդհանուր՝ 11,11 քառ.մետր և պարսպի՝ 3,28 քառ.մետր արտաքին մակերեսներով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0034 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 84,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված շինությունների՝ ավտոտնակի՝ 9,24 քառ.մետր, աստիճանի՝ 1,87 քառ.մետր, ընդհանուր՝ 11,11 քառ.մետր և պարսպի՝ 3,28 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Ոսկան Սուրենի Համբարձումյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0034 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող 84,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ու վրան ամրակայված ավտոտնակը՝ 9,24 քառ.մետր և աստիճանը՝ 1,87 քառ.մետր, , ընդհանուր՝ 11,11 քառ.մետր և պարիսպը՝ 3,28 քառ.մետր արտաքին մակերեսներով, ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Ոսկան Սուրենի Համբարձումյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 375 333 (երեք հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր երեսուներեք), իսկ ավտոտնակի, աստիճանի և պարսպի վաճառքի արժեքը՝ 34 793 (երեսունչորս հազար յոթ հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ: |