Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-19122024-07-0081 որոշումը և հիմք ընդունելով քաղաքացի Նվեր Աշոտի Շաբաբյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 1490-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում և 1-ին կետում «63,42» թվերը փոխարինել «172,26» թվերով:
2)որոշման երկրորդ կետի առաջին ենթակետում «1 505 064 (մեկ միլիոն հինգ հարյուր հինգ հազար վաթսունչորս)» բառերը փոխարինել «1 714 428 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար չորս հարյուր քսանութ)» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նվեր Աշոտի Շաբաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: