Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և 2449-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Գոհարիկ Էդիկի Սուքիասյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0344-0151 հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, որոշում եմ.
1.Գոհարիկ Էդիկի Սուքիասյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Գոհարիկ Էդիկի Սուքիասյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221106 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Գոհարիկ Էդիկի Սուքիասյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Գոհարիկ Էդիկի Սուքիասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: