Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու թիվ 4 տան բնակիչ Նարինե Ամոյի Մուրադյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը ներկայումս բաղկացած է 7 անձից,Նարինե Ամոյի Մուրադյանը և ամուսինը՝ Հուսիկ Գոգոյի Ասոյանը, ամուսնու ծնողները՝ Գոգո Ասոյանը և Խազալ Ռզգոյանը, չեն աշխատում, ինչպես նաև որպես եզդի ազգաբնակչության ներկայացուցիչներ չեն զբաղվում անասնապահությամբ, Գոգո Ասոյանը հանդիսանում է կենսաթոշակառու, նրանց խնամքի տակ են 3 անչափահաս երեխաները՝ Նուբար, Գյոզալ և Կնյազ Հուսիկի Ասոյանները, ծնված՝ 2007, 2009, 2012 թվականներին, ընդ որում Գյոզալ Ասոյանը ունի տեսողության խնդիր և գտնվում է երկարատև բուժման մեջ, ընտանիքի եկամուտը չի բավականացնում ընտանիքի կարիքները հոգալու համար և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Նարինե Ամոյի Մուրադյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հավհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Նարինե Ամոյի Մուրադյանի ընտանիքին ցույց տալ ֆինանսական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նարինե Ամոյի Մուրադյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: