Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Արմինե Գուրգենի Գյուլազյանի և Արգամ Հրայրի Կոստումյանի լիազոր անձ Հովհաննես Մնացականի Ասատրյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Արմինե Գուրգենի Գյուլազյանին և Արգամ Հրայրի Կոստումյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 5-րդ փողոցի թիվ 30 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 696,4 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 5-րդ փողոց, թիվ 30, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 503,6 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 5-րդ փողոց, թիվ 30/1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Արմինե Գուրգենի Գյուլազյանին և Արգամ Հրայրի Կոստումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: