Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Հայկազ Սամվելի Հովհաննիսյանը` հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և վարչական վարույթի ընթացիկ փուլի ընթացքում իրականացված գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, ուսումնասիրելով վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը, վարչական մարմինը հաստատված է համարում, որ քաղաքացի Հայկազ Սամվելի Հովհաննիսյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1168-Ա որոշմամբ Հայկազ Սամվելի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգված, թիվ 16,17 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0217-0018) գտնվող անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության չափը նշվել է՝ 78 398 (յոթանասունութ հազար երեք հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, մինչդեռ Հայկազ Սամվելի Հովհաննիսյանին պատկանող անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության չափը վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրականում կազմել է 66 770 (վաթսունվեց հազար յոթ հարյուր յոթանասուն) դրամ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.
1․Քաղաքացի Հայկազ Սամվելի Հովհաննիսյանի նկատմամբ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Պետրոսյանը։
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Հայկազ Սամվելի Հովհաննիսյանին: