Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի N 15-Ա որոշումը և հաշվի առնելով Ռուբեն Ալբերտի Աբրահամյանի լիազոր անձ Վահե Ռուբենի Աբրահամյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Ռուբեն Ալբերտի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ձորաղբյուր, Ջրվեժի այգեգործական զանգված 13-րդ թաղամասի թիվ 7ա հասցեի՝ 07-042-0199-0024 կադաստրային համարի 675,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 743674 վկայական, տրված 2002 թվականի մայիսի 22-ին), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 199-րդ թաղամաս, թիվ 27:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռուբեն Ալբերտի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: