|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
22 մայիսի 2025 թվականի N 12 |
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ |
Համաձայն համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 689-Ա որոշման, Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի մայիսի 22-ից մինչև մայիսի 27-ը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող հուշարձանի, հարակից պուրակի վերանորոգման և նոր հուշարձանի կառուցման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող հուշարձանի, հարակից պուրակի վերանորոգման և նոր հուշարձանի կառուցման նախագծի վերաբերյալ կարող են մինչև մայիսի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համայնքի համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayk@gmail.com), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան: Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2025 թվականի մայիսի 27-ին, ժամը 16:00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 055-735-553 հեռախոսահամարներով: |
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.08 Մբ)
|
 |
(16.61 Մբ)
|
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|