Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Վահագն Մորիսի Գալստյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Վահագն Մորիսի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0025-0007 կադաստրային ծածկագրով գույքին (հիմք՝ անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր վավերացված 2025 թվականի մայիսի 16-ին) տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, թիվ 41/1։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահագն Մորիսի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: