Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 12-րդ կետերի պահանջներով, որոշում եմ․
1.Թույլատրել «ԲԵՔՍԹԵՅՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Ավետիս Գրիգորյան, Ջրվեժ համայնքի Երևան-Գառնի մայրուղի թիվ 16/8, 16/9 հասցեներում 2025 թվականի ընթացքում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ժամը 24։00-ից հետո հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև տեղադրելու արտաքին գովազդ Ջրվեժ համայնքի Երևան-Գառնի մայրուղի թիվ 16/8, 16/9 հասցեների հարակից տարածքում՝ 1,62 քառակուսի մետր չափերով։
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: