Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Ռոբերտ Գագիկի Կարապետյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի թիվ 18-20 հասցեի հողամասում 2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 119 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան, զրուցարանի, լողավազանի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի հունվարի 30-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Գագիկի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: