Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Լիլիթ Սուրենի Մարտիրոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Լիլիթ Սուրենի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ 2-րդ թաղամաս թիվ 1/13 հասցեի՝ 407,3 քառ.մետր (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19082025-07-0100, տրված 2025 թվականի օգոստոսի 19-ին) և մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ 2-րդ թաղամաս թիվ 1/22 հասցեի՝ 192,7 քառ.մետր (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27062025-07-0182, տրված 2025 թվականի հուլիսի 27-ին) մակերեսներով բնակավայրի հասարակական կառուցապատման հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ թաղամաս, թիվ 1/13:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիլիթ Սուրենի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: