Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2025 թ.

ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԱՐԶՊԱՆՅԱՆԻՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացի Էդգար Հարությունի Մարզպանյանը հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի օգոստոսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։ 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված ելակետային տվյալների՝ հարկման օբյեկտ հանդիսացող, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, Այգեգործական 21-րդ թաղամաս, թիվ 8 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0206-0007) անշարժ գույքը հանդիսանում է քաղաքացի Էդգար Մարզպանյանի սեփականությունը։ Համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկը 2015-2024 թվականների համար կազմում է 14 760 (տասնչորս հազար յոթ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել։ Քաղաքացի Էդգար Մարզպանյանի՝ նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 3 995 (երեք հազար ինը հարյուր իննսունհինգ)  Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ 

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Էդգար Մարզպանյանը։ Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։ 

Համաձայն Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկը սեփականության իրավունքով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:  

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող «Հարկային օրենսգրքի» 401-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով։ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հարկային օրենսգրքի 224-րդ և 225-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1․Քաղաքացի Էդգար Հարությունի Մարզպանյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 18 755 (տասնութ հազար յոթ հարյուր հիսունհինգ)  Հայաստանի Հանրապետության դրամ, որպես վճարման ենթակա անշարժ գույքի հարկ, որից՝ 3 995 (երեք հազար ինը հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2․Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում պատշաճ  ձևով  հանձնել   Էդգար Հարությունի Մարզպանյանին։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում  վարույթի մասնակիցներին  իրազեկելուն  հաջորդող օրվանից։

4․Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

5․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սաթենիկ Աղաջանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner