Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Պետրոս Վոլոդի Առաքելյանի (ծնված՝ 1962 թվականի նոյեմբերի 12-ին), Սվետլանա Շոֆիկի Առաքելյանի (ծնված՝ 1970 թվականի նոյեմբերի 18-ին) և Նունե Պետրոսի Առաքելյանի (ծնված՝ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 7-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 6 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 725062 վկայական, տրված 2003 թվականի մարտի 25-ին, «ԿԱԴ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024LYTQPN, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 2-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԿԱԴ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Պետրոս Վոլոդի Առաքելյանին, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանին և Նունե Պետրոսի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2005 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 2 օժանդակ շինությունը՝ 6,7 քառ․մետր, թիվ 3 բնակելի տունը՝ 66,0 քառ․մետր և թիվ 4 սանհանգույցը՝ 3,0 քառ․մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Պետրոս Վոլոդի Առաքելյանին, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանին և Նունե Պետրոսի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի, համայնք Ջրվեժ գյուղ Զովք 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․Պետրոս Վոլոդի Առաքելյանին, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանին և Նունե Պետրոսի Առաքելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 7-րդ փողոցի 1-իմ նրբանցքի թիվ 6 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2005 թվականին ինքնակամ կառուցված թիվ 2 օժանդակ շինությունը՝ 6,7 քառ․մետր, թիվ 3 բնակելի տունը՝ 66,0 քառ․մետր և թիվ 4 սանհանգույցը՝ 3,0 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105214218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 86 831 (ութանասունվեց հազար ութ հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Պետրոս Վոլոդի Առաքելյանին, Սվետլանա Շոֆիկի Առաքելյանին և Նունե Պետրոսի Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: