Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 28 հասցեի բնակիչ Ռամելա Արտյուշի Պերոսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Ռամելա Արտյուշի Պերոսյանը բնակվում է ընտանիքի մեկ անձով, ունի շաքարային դիաբեթ և տեղաշարժման խնդիր և իր ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Ռամելա Արտյուշի Պերոսյանին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռամելա Արտյուշի Պերոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: