Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի ապրիլի 28-ի զեկուցագիրը՝ սեփականության իրավունքով Մուրադ Մուրադյանին պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ OPEL VECTRA 2.0 I մակնիշի, 13OU203 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2015-2024 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 154 256 (մեկ հարյուր հիսունչորս հազար երկու հարյուր հիսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 114 914 (մեկ հարյուր տասնչորս հազար ինը հարյուր տասնչորս) դրամ ապառք, 39 342 (երեսունինը հազար երեք հարյուր քառասուներկու) դրամ տույժ, որոշում եմ.
1․ Մուրադ Մուրադյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի մայիսի 29-ին, ժամը 17։00-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Մուրադ Մուրադյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։