Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Հայրապետ Արծրունու Հայրապետյանի (ծնված՝ 1962 թվականի մայիսի 25-ին) և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանի (ծնված՝ 1971 թվականի հուլիսի 13-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել ճանաչել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի` Հայրապետ Արծրունու Հայրապետյանի և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանի կողմից փաստացի օգտագործվող 1238,8 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ և օրինականացնելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ քաղվածք հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 23-ին տրված թիվ 10 որոշումից, «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 26-ին տրված թիվ Աբ-2917/1 արխիվային տեղեկանքը, «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 9-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024U9TDDT, մուտքագրված 2024 թվականի օգոստոսի 7-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի օգտագործվող մակերեսը կազմում է 1238,8 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 1200,0 քառ.մետրի փոխարեն և նշված հողակտորում 1991 թվականին ինքնակամ կառուցվել են թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 502,8 քառ․մետր, թիվ 2 մառանը՝ 8,3 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 19,7 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Ճանաչել Հայրապետ Արծրունու Հայրապետյանի և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի` փաստացի օգտագործվող 1238,8 քառ.մետր մակերեսով հողակտորի նկատմամբ, որն իր կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։
2.Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0070-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 7-րդ նրբանցք, թիվ 1:
3.Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1991 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 502,8 քառ․մետր, թիվ 2 մառանը՝ 8,3 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 19,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հայրապետ Արծրունու Հայրապետյանին և Հասմիկ Ֆերդինանդի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: