Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի աշխատակազմի 2025 թվականի հունվարի 14-ի N 01/05/00281-2025 գրությամբ ներկայացված առաջարկը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԹԻՎ 349-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 1484-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1.Թույլատրել «Էլիտար Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնօրեն Արմեն Անդրանիկի Հակոբյան, շարունակելու սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/6 հասցեի հողամասում 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 074 շինարարության թույլտվությամբ տրված բազմաբնակարան շենքերի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Էլիտար Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Անդրանիկի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: