Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Բելլա Վարուժանի Անդոնյանս Սալմասին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, 27-րդ թաղամաս, թիվ 1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0101-0011) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 65 889 (վաթսունհինգ հազար ութ հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 52 305 (հիսուներկու հազար երեք հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 13 584 (տասներեք հազար հինգ հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Բելլա Վարուժանի Անդոնյանս Սալմասի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 16։40-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Բելլա Վարուժանի Անդոնյանս Սալմասին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։