Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 087-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2025 թվականի N 087-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի    29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նեֆրիտ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի փետրվարի 14-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0015 կադաստրային ծածկագրով Այգեգործական զանգվածի թիվ 31 հասցեի 515,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հովսեփ Գրիգորի Խաչատրյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21052024-07-0204 վկայական, տրված՝ 2024 թվականի մայիսի 21-ին) խնդրանքը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0016 կադաստրային ծածկագրով 216-րդ թաղամասի թիվ 17 հասցեի 606,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արտակ Նորայրի Մկրտումյանի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24122024-07-0083 վկայական, տրված՝ 2024 թվականի դեկտեմբերի 22-ին) համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Հովսեփ Գրիգորի Խաչատրյանին, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Հովսեփ Գրիգորի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0015 կադաստրային ծածկագրով Այգեգործական զանգվածի թիվ 31 հասցեի 515,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից,  իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0216-0028 կադաստրային ծածկագրով 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 98 164 (իննսունութ հազար մեկ հարյուր վաթսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Հովսեփ Գրիգորի Խաչատրյանին:


Կողմ -11

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner