Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի զեկուցագիրը՝ Հովսեփ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 1-ին զանգված, 5-րդ թաղամաս, թիվ 14/30 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0160-0016) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2020 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 25 914 (քսանհինգ հազար ինը հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 16 472 (տասնվեց հազար չորս հարյուր յոթանասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 9 442 (ինը հազար չորս հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Հովսեփ Ռաֆիկի Գալստյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 16։30-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Հովսեփ Ռաֆիկի Գալստյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։