Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1503-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2025 թվականի N 1503-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել փոխելու Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 07-030-0111 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 490,4 քառ.մետր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հոկտեմբերի 28–ի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ–28102025-07-0172, «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 100-Ն որոշումը՝ Հայասատանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ (Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերը) համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-10 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասինորոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի վարչական տարածքում ընդգրկված 07-030-0111 կադաստրային ծածկագրով թաղամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 490,4 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 17-րդ փողոցի թիվ 9/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 490,4 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար (հիմք՝ համայնքի ղեկավար 2023 թվականի հոկտոմբորի 20-ի «Անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 1144-Ա որոշում):

3.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

4.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner