Այսօր: Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 114-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2025 թվականի N 114-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Աննա Կովկասի Սարոյանի (ծնված՝ 1976 թվականի սեպտեմբերի 25-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ այգետարածքի թիվ 33 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2304040 վկայական, տրված 2007 թվականի ապրիլի 2-ին, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024EWPAET, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 31-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Աննա Կովկասի Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ այգետարածքի թիվ 33 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2012-2016 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 168,7 քառ.մետր, թիվ 2 հարթակը՝ 7,5 քառ․մետր, թիվ 3 զուգարանը՝ 3,1 քառ․մետր, թիվ 4 ծածկը՝ 9,4 քառ․մետր, թիվ 5 հենապատը՝ 1,2 քառ․մետր և թիվ 6 պարիսպը՝ 5,9 քառ․մետր արտաքին մակերեսներով։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Աննա Կովկասի Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ այգետարածք թիվ 33 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Աննա Կովկասի Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ այգետարածք թիվ 33 հասցեի գույքը վերահասցեավորել՝   համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ Էկոլոգ այգեգործական թաղամաս թիվ 33։

2․Աննա Կովկասի Սարոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի  Էկոլոգ այգեգործական թաղամասի թիվ 33 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2012-2016 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 168,7 քառ.մետր, թիվ 2 հարթակը՝ 7,5 քառ․մետր, թիվ 3 զուգարանը՝ 3,1 քառ․մետր, թիվ 4 ծածկը՝ 9,4 քառ․մետր, թիվ 5 հենապատը՝ 1,2 քառ․մետր և թիվ 6 պարիսպը՝ 5,9 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական։

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 504 017 (հինգ հարյուր չորս հազար տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Աննա Կովկասի Սարոյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner