Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ի զեկուցագիրը՝ Սուսաննա Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 2-րդ զանգված, 33-րդ թաղամաս, թիվ 42 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0310-0030) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2024 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 28 985 (քսանութ հազար ինը հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 20 927 (քսան հազար ինը հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 8 058 (ութ հազար հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Սուսաննա Գալուստի Ազիզյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 16։20-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սուսաննա Գալուստի Ազիզյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։