Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1586-Ն որոշումները, համայնքի ավագանին որոշում է. 1․Ջրվեժ համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման, հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվությունների համար սահմանել արտոնություն՝ ազատելով 2020 թվականի երրորդ եռամսյակի համար հաշվարկված տեղական տուրքերի վճարումից։
2․Ջրվեժ համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը հանրային սննդի կազմակերպման և իրացման, հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվությունների համար 2020 թվականի երրորդ եռամսյակի տեղական տուրքերի գումարները վճարված լինելու պարագայում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա, վճարված գումարը կարող է հաշվանցվել որպես 2020 թվականի չորրորդ եռամսյակի տեղական տուրք կամ ուղղվել համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների մարմանը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |